շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում․ ԱԻՆ

Իրան-Թուրքիա սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում․ ԱԻՆ

Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ քաղաքներում, ինչպես նաև Ոսկետափ, Երասխ, Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

  • Կիսվել: