Իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ. ՏԿԵՆ
Լոռու մարզի Դեբեդ, Փամբակ, Ձորագետ և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում վարարումների անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Մելիորացիա» ՓԲԸ-ի կողմից հրատապ կարգով իրականացվում են գետերի հուների մաքրման հակահեղեղային միջոցառումներ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը