Ինձ չսովորեցնեք՝ ես ոնց քվեարկեմ. Արփի Դավոյանը՝ բողոքի ակցիա անող ավագանու անդամներին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ակցիա են իրականացնում Ազգային ժողովի մոտ։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն առաջարկել է տրանսպորտի վճարումը բոյկոտող քաղաքացիներին տուգանել: Այդ պատճառով Երևանի ընդդիմադիր ավագանու անդամներն իրենց բողոքն են հայտնում:
Հարցը պետք է քննարկվի այսօր հրավիրված ԱԺ արտահերթ նիստում: Ավագանու անդամները խորհրդարան մտնող պատգամավորներից հետաքրքրվում են. «Բոյկոտը սահմանափակելուն և քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կո՞ղմ եք»:
Ի պատասխան ավագանու անդամների հարցին՝ ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանն ասաց՝ կքվեարկի այնպես, ինչպես որոշի խմբակցությունը, իսկ Արփի Դավոյանն արձագանքեց. «Ինձ չսովորացնեք՝ ես ոնց քվեարկեմ»։