ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ինչո՞ւ է «Դատալեքս»-ը գործում է խափանումներով. Դատական դեպարտամենտի պարզաբանումը

Ինչո՞ւ է «Դատալեքս»-ը գործում է խափանումներով. Դատական դեպարտամենտի պարզաբանումը

Ինչպես այսօրվա, այնպես էլ վերջին օրերի «Դատալեքս»  և  էլեկտրոնային  արդարադատության  համակարգերի պարբերական խափանումները պայմանավորված են էլեկտրաէներգիայի պլանային ու վթարային անջատումներով: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։

Նշվում է, որ Դատական դեպարտամենտը և Բարձրագույն դատական խորհուրդը միջոցներ են ձեռնարկում հոսանքի  հետագա հնարավոր անջատումների հետևանքով համակարգերի խափանումները կանխելու և գործունեությունն անխոչընդոտ ապահովելու համար։

  • Կիսվել: