ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ գլխավոր դատախազ ընտրված Աննա Վարդապետյանը

Աննա Վարդապետյանը, որին երեկ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները 70 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեցին ՀՀ գլխավոր դատախազ, 2022 թվականի մայիսի 30-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2021 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ Վարդապետյանը Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում հայտարարագրել է բնակարան, որի 1/5-րդ բաժնեմասն է իրենը: Նկատենք, որ բնակարանը նվիրատվություն է:

Բանկային հաշիվներում նա հայտարարագրել է 641 հազար 865 հազար դրամ, որը տարեվերջին դարձել է 215 հազար 453 դրամ, ինչպես նաև՝ 15 եվրո: 

Որպես կանխիկ գումար՝ Աննա Վարդապետյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 միլիոն 500 հազար դրամ, որը տարեվերջին ավելացել է՝ դառնալով 4 միլիոն 500 հազար դրամ:

Վերջինս վարչապետի աշխատակազմից ստացել է 10 միլիոն 459 հազար դրամ, իսկ ԵՊՀ-ից՝ 624 հազար դրամ աշխատավարձ: «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում էլ ունի 3 միլիոն դրամ վարկ, որն օգտագործել է անշարժ գույքը վերանորոգելու նպատակով:

  • Կիսվել: