շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար

Ինչ փաստաթղթեր է պետք ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար

Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝

- Շահառուի /անհետ կորածի հայր, մայր, կին կամ ամուսին/ անուն, հայրանուն, ազգանուն, ծննդյան օր, ամիս, տարի, հաշվառման հասցե, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը /սոցիալական քարտ/ կամ համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կոնտակտային հեռախոսահամար:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել  047 95 02 35 հեռախոսահամարով:

  • Կիսվել: