երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
 Ինչ աղանդավորներ են հայտնվել Իջևանում. «Հրապարակ»

Ինչ աղանդավորներ են հայտնվել Իջևանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իջևանի բնակիչները մեզ հայտնում են, որ վերջերս քաղաքում հայտնվել են ինչ-որ կրոնական կազմակերպության անդամներ, որոնք Իջևան համայնքի բնակիչներ չեն, ոչ էլ տեղացիները նրանց երբևէ չեն տեսել նախկինում: Նրանք շրջում են քաղաքում, մտնում գրեթե բոլոր պետական, համայնքային կառույցներ, մասնավոր հիմնարկներ, բանկեր, անգամ Իջևանի համայնքապետարանի շենքում են նրանց տեսել: Նրանք կրոնական գրականություն են բաժանում։

Իջևանցիները սկզբում կարծել են, թե դրանք բոլորիս հայտնի Եհովայի վկաներն են, սակայն պարզվել է, որ այդ անծանոթները կրոնական այլ հոսանքի անդամներ են։ Բայց տեղացիները չեն կարողացել պարզել, թե կրոնական որ կազմակերպության անդամներն են, նրանց բաժանած կրոնական գրականության մեջ էլ այդ մասին որևէ նշում չկա»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: