ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իմ ծառայողական մեքենայով որևէ վթար տեղի չի ունեցել, այն միայն ծառայողական նպատակով վարում է վարորդը․ Ժաննա Անդրեասյան

Իմ ծառայողական մեքենայով որևէ վթար տեղի չի ունեցել, այն միայն ծառայողական նպատակով վարում է վարորդը․ Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ան հրապարակումներին, որ իր ամուսինը օրեր առաջ վթարի է ենթարկվել իր ծառայողական մեքենայով, ասաց․

«Ես կարծում եմ, որ կարող էի նույնիսկ դատի տալ նրան, ով նման սուտ տեղեկություն է տարածել։ Իմ ծառաողական մեքենան վարում է վարորդը  ու վարվում է միայն ծառայողական նպատակներով։

Իմ ծառայողական մեքենայով որևէ դեպք տեղի չի ունեցել։ Վթարը բնականաբար որևէ կապ չունի ո՛չ մեքենայի, ո՛չ ինձ հետ։ Ինչ վերաբերում է տեղի ունեցած վթարին,  կարծում եմ իմ ամուսինը բավարար պարզաբանել է»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ օրերս Հանրապետության հրապարակում վթարի էր ենթարկվել է նախարարի ամուսինը՝ Հանրայինի մեկնաբան Պետրոս Ղազարյանը։

  • Կիսվել: