շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«իԳործ» ծրագիրը կարող է ընդլայնվել․ Զարեհ Սինանյան

«իԳործ» ծրագիրը կարող է ընդլայնվել․ Զարեհ Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մտադիր է ընդլայնել «իԳործ» ծրագրի մասնակիցների թիվը, այսօր տեղեկատվական կենտրոնում հայտարարեց գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։

Նրա ներկայացմամբ, բավական մրցակցային իրավիճակ է ստեղծվել, քանի որ «իԳործ»-ի համար նախատեսված 20 մասնակցի համար դիմել է ավելի քան 750 հայտատու։

«Մտածում ենք՝ որոշ ծրագրերի գումարը, որոնք չեն իրականացվելու, հատկացնենք այս ծրագրի ֆինանսավորմանը և ընդլայնենք «իԳործ»-ը։ Միգուցե, կարողանանք ավելի մեծ թվով երիտասարդ մասնագետների ներգրավենք մեր կառավարման համակարգում»,- ասաց Սինանյանը։

Հիշեցնենք՝ «իԳործ» ծրագրի միջոցով, սփյուռքում ապրող և մագիստրոսի կրթական աստիճան ունեցող տասնյակ երիտասարդ հնարավորություն կունենա մեկ տարով աշխատել Հայաստանի Հանրապետության նախարարություններում ու գերատեսչություններում։

  • Կիսվել: