երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ի պաշտպանություն Քոչարյանի հայտարարությանը միացավ ևս յոթ հոգի

Ի պաշտպանություն Քոչարյանի հայտարարությանը միացավ ևս յոթ հոգի

Նախագահ Քոչարյանի աջակիցների դաշինք-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Քոչարյանին աջակցող հայտարարության միացել է ևս յոթ մշակութային գործիչ:

Ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրված է.

«Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է ևս 7 մշակույթի գործիչ:

Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը միացել է ևս 7 մշակույթի գործիչ։ Նրանք կոչ են անում կալանքից ազատել Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։

Հայտարարությանը միացել են՝ Շուշան Պետրոսյանը (երգչուհի), Լուսինե Պողոսյանը (երգչուհի), Անահիտ Մութաֆյանը (դերասանուհի), Քնարիկ Շուշանյանը (մնջախաղի դերասանուհի), Մերի Հակոբյանը (դերասանուհի), Վալերի Սահարյանը (պրոդյուսեր), Վարդուհի Դավթյանը (երգչուհի)»։

Հիշեցնենք, որ բազմաթիվ մշակութային գործիչներ նշել են, որ հայտարարության ներքո իրենս անվան հայտնվելը սխալմունք է, իրականում իրենք չեն միացել դրան:

Նշենք նաև, որ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է այս հարցին:

Լևոնն Քոչարյանն աել է, որ իրենք տեղյակ են եղել ստորագրահավաքի մասին, բայց չեն հսկել դա: Նա ասել է. «Ինչպես ես հասկանում եմ՝ որպես այդպիսին ստորագրություն չի եղել, ուղղակի հայտարարությանը միանալու համաձայնություն է եղել: Եթե ինչ-որ մարդ կա, ով տեքստին ծանոթ չի եղել, դրա համար ներողությում եմ խնդրում, սակայն դա գրեթե բացառում եմ»:

Ըստ Քոչարյանի որդու՝ մարդիկ, որոնք ասում են, որ չեն ստորագրել, հնարավոր է՝ բառախաղ են անում. «Հայտարարություն անողների վրա իրականացված հարձակման արդյունքում մարդիկ մեղավորության զգացում ունեցան: Ով ետ է կանգնել, հասկանում եմ նրանց, չեմ մեղադրում, հանրային մարդիկ են, միգուցե զգայուն կերպով են դա տանում: Եղան նաև մարդիկ, ովքեր ասացին, որ այո, միացել են»

  • Կիսվել: