հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ՀՅԴ ՀԵՄ երթն ավարտվեց. հետագա քայլերը կորոշվեն վաղը

ՀՅԴ ՀԵՄ երթն ավարտվեց. հետագա քայլերը կորոշվեն վաղը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական կազմակերպության կազմակերպած երթը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, ավարտվեց նախարարության շենքի մոտ:

Բողոքի ակցիայի մասնակիցները հույս հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը վաղը կքննարկի Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:

Նրանք նշեցին, որ կառավարության նիստից հետո կհասկանան իրենց հետագա քայլերի հերթականությունը: 

Հիշեցնենք, որ այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա:

Հիշեցնենք նաև, որ  ՀՅԴ ՀԵՄ-ն այսօր «Հանուն ազգային և առաջադեմ կրթության» խորագիրը կրող երթ էր կազմակերպել՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

  • Կիսվել: