երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Հուսով եմ, որ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսաստանցիները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով

Հուսով եմ, որ Բուշերի ատոմակայանում աշխատող ռուսաստանցիները գիշերը կժամանեն Հայաստան․ Լիխաչով

«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հույս է հայտնել, որ Բուշերի ատոմակայանից տարհանված ռուս աշխատակիցները այսօր երեկոյան կժամանեն Հայաստան։ Հայտնում է Ռիա Նովոստին։

 

«Մեր տարհանման հիմնական ալիքը՝ 198 մարդ, հաջողությամբ շարժվում է դեպի հայ-իրանական սահման։ Իրանի իշխանությունների օգնության շնորհիվ խումբը գիշերել է Սպահանում, և շարժը շարունակվում է։

Ես շատ հույս ունեմ, որ նրանք այսօր երեկոյան կլինեն Հայաստանի Հանրապետությունում»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։

  • Կիսվել: