ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հուլիսի 1-ից գործելու է «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափ

Հուլիսի 1-ից գործելու է «Սևան» ազգային պարկի 3 հանրային լողափ

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Սևանում գործելու է 3 հանրային լողափ, որտեղ առկա են հետևյալ անվճար ծառայությունները՝

Ավտոկայանատեղի

Շվաքարաններ

Հանդերձարաններ

Սանհանգույցներ

Ցնցուղարաններ

 Խաղահրապարակներ

Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

 

Հասցեներ՝

N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),

N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),

 N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։

  • Կիսվել: