երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրշեջները մեկուսացրել են Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը

Հրշեջները մեկուսացրել են Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մեկուսացրել են Սյունիքի մարզի Ագարակ գյուղի և Ադրբեջանի սահմանային հատվածում բռնկված հրդեհը: Infoport.am-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Օգոստոսի 9-ին, ժամը 13։02-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կրկին հրդեհ է բռնկվել Ագարակ գյուղի և Ադրբեջանի Հանրապետության սահմանային հատվածում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և «Աժդանակ» ՍՊԸ-ի մեկ ջրատար։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԻՆ-ը նաև հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին նույն տարածքում ևս հրդեհ է բռնկվել, որը նույնպես մարվել է: Այրվել է 6 հա բուսածածկույթ, որից  4 հա տարածքը հայկական կողմում։

  • Կիսվել: