կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հրշեջ-փրկարարները մարել են 4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հրշեջ-փրկարարները մարել են 4 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 27-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երեւանի Էրեբունի վարչական շրջանում՝ 300 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 2 հա,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1000 քմ, Ոսկեվազ գյուղում՝ 1 հա, Քուչակ-Հարթավան ավտոճանապարհին՝ 2000 քմ, 

Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ մոտ 2000 քմ, Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին՝ 300 քմ, Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ մոտ 3000 քմ,

Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում՝ 800 քմ, 

Եղվարդ-Երեւան ավտոճանապարհին՝ 1000 քմ:

Փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

  • Կիսվել: