չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր

Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր

Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը կնշվի որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։ Այս մասին տեղեկացնում են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից:

՛՛Այն կներառվի աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։

Ինչպես հայտնի է, դեռևս 2015թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը: Ֆրանցիսկոս Պապն այդպիսով հաստատել է Սուրբ Աթոռի Սրբերի հարցերով միաբանության ընդունած որոշումը, ըստ որի Նարեկացին արժանի էր ճանաչվել եկեղեցական մեծագույն պարգևին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: