ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, կենտրոնացած ենք 24-ժամյա ռեժիմով որոնողափրկարարական աշխատանքների վրա․ ԱԻ փոխնախարար

Հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, կենտրոնացած ենք 24-ժամյա ռեժիմով որոնողափրկարարական աշխատանքների վրա․ ԱԻ փոխնախարար

Րոպեներ առաջ 7-րդ դին հայտնաբերվեց, անձը ճշտվում է, «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրրույցում ասաց ԱԻՆ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ փլատակների տակից հանված դիակի ինքնությունը ճշտվում  է, առայժմ հնարավոր չէ պարզել նույնիսկ սեռը։

«Այս պահին հնարավոր չէ, դեռևս պարզված չէ, կարճ ժամանակում կպարզենք»,- ասաց Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ հրդեհաշիջման աշխատանքներն ամբողջովին դադարեցվել են, կենտրոնացած են  որոնողափրկարարական աշխատանքների վրա։

«Մենք ընտրել ենք ոչ մի վայրկյան դադար սկզբունքն ու 24-ժամյա ռեժիմով որոնողափրկարարական աշխատանքները շարունակվելու են։ Գիշերը ևս համապատասխան ինտենսիվությամբ շարունակվելու են»,- նշեց Գրիգորյանը։

  • Կիսվել: