կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հրդեհ Տավուշի մարզում. տարհանվել է 30 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի

Հրդեհ Տավուշի մարզում. տարհանվել է 30 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի

Փետրվարի 8-ին, ժամը 14:47-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար բնակավայրի «Աղբղա» կոչվող հանդամասում այրվում են խոտի հակեր: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի տեղեկատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:56-ին, մարվել՝ 20։05-ին։

Այրվել են կուտակած անասնակեր (մոտ 1400 հակ), անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 105 քմ), հարակից քարե տնակում կենցաղային իրեր և տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 18 քմ)։

Տեղի ուժերով տարահանվել է 30 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

 

  • Կիսվել: