շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրդեհ Ջերմուկ քաղաքում

Հրդեհ Ջերմուկ քաղաքում

Սեպտեմբերի 13-ին, ժամը 12։40-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է երկհարկանի առանձնատուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի առանձնատներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:22-ին, մարվել՝ 13:35-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատա­րրերը՝ մասամբ (մոտ 60 քմ), կահույք և կենցաղային տեխնիկա:

  • Կիսվել: