շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրդեհ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ

Հրդեհ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տերյան փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 2-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպք վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 8, թիվ 3 թիվ 1, թիվ 11  հրշեջ-փրկարարական ջոկատներից  1-ական մարտական հաշվարկ: Հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ:

 

Մինչ հրշեջների ժամանումը,  գյուղինստիտուտի աշխատակիցները սեփական ուժերով կանխել են կրակի տարածումը ու արդեն ժամանած հրշեջները մարել են կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Այրվել են ագրարային համալսարանի սերվերային սենյակի համակարգիչները և այլ իրեր:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

  • Կիսվել: