չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում․ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի բնակարաններից մեկում նկատվում է ծուխ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի կիսանկուղային հարկում գտնվող բնակեցված տարածքում (70 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:59-ին, մարվել՝ 14:14-ին: Մոտ 30 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր:

  • Կիսվել: