ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Հրդեհ Դիլիջանում. ջերմահարվել են դեկորատիվ ծառեր

Հրդեհ Դիլիջանում. ջերմահարվել են դեկորատիվ ծառեր

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 10:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Փարադայս» հյուրանոցի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:14-ին, մարվել՝ 15:46-ին:

Այրվել են մոտ 2 հա խոտածածկ տարածք, 100 կոճղ և մասամբ ջերմահարվել՝ մոտ 100 դեկորատիվ ծառ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 15 աշխատակից և 20 հրշեջ-փրկարար:

  • Կիսվել: