շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հրդեհ Արա լեռան լանջին. մարման աշխատանքներին մասնակցում է Եղվարդ 20 բնակիչ

Հրդեհ Արա լեռան լանջին. մարման աշխատանքներին մասնակցում է Եղվարդ 20 բնակիչ

Սեպտեմբերի 13-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Եղվարդ քաղաքի 20 բնակիչ։

 

 

  • Կիսվել: