երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հրաժեշտ տվեցինք տաղանդավոր բժիշկներ Համլետ Չոբանյանին և Սերգեյ Սիմոնյանին. Տավուշի մարզպետ

Հրաժեշտ տվեցինք տաղանդավոր բժիշկներ Համլետ Չոբանյանին և Սերգեյ Սիմոնյանին. Տավուշի մարզպետ

Հրաժեշտ տվեցինք տավուշեցի տաղանդավոր, մինչև վերջ իրենց աշխատանքին և կոչմանը նվիրված բժիշկներ Համլետ Չոբանյանին և Սերգեյ Սիմոնյանին: Սա մեծ կորուստ է բժշկական հանրության և բոլորիս համար, երբ երկիրը այդքան կարիք ունի բժշկի ու բժշկության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

՛՛Վերջին շաբաթներին համաճարակային իրավիճակը վատթարացել է, ինչը կրկնակի բեռ է մեր քաջ բուժաշխատողների ուսերին:

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ընտանիքի անդամներին, գործընկերներին և հարազատներին, ուժ, համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին:

Բժիշկների վառ կերպարները միշտ կմնան մեր հիշողությունում՛՛,-հավելել է նա:

  • Կիսվել: