ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող թաղամասում այրվել է մոտ 150 հակ անասնակեր

Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող թաղամասում այրվել է մոտ 150 հակ անասնակեր

Մարտի 29-ին, ժամը 14:59-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի «Մամաներ» կոչվող թաղամասում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։37-ին, մարվել՝ 17։18-ին: Այրվել են մոտ 150 հակ անասնակեր և խորդանոցը (մոտ 6 քմ)։

 

  • Կիսվել: