«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամի մուտքերը նվազել են ավելի քան 6,2 անգամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Սիթի օֆ Սմայլ/ ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի համար լավագույն ժամանակները չեն: Վերջին ամիսներին էականորեն նվազել է հիմնադրամի նվիրատվությունների չափը: Ըստ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի պաշտոնական հաշվետվությունների՝ այս տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշներով, այսինքն՝ հուլիսից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, բարեգործական կազմակերպության մուտքերը կազմել են 37 մլն 041 հազար 825 դրամ:
Մինչդեռ երրորդ եռամսյակում, այսինքն՝ ապրիլ-հունիս ամիսներին, «Սիթի օֆ Սմայլ»-ին նվիրաբերել են, ընդհանուր առմամբ, 232 մլն 922 հազար դրամ: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած այս հիմնադրամի մուտքերը նվազել են ավելի քան 6,2 անգամ:
Թվերից ակներեւ է, որ նվիրատուների էնտուզիազմը սառել է: Նրանք կամ ավելի քիչ գումար են աշխատել, ուստիեւ քիչ են հատկացնում Հակոբյանի հիմնադրամին, կամ նվազել է վստահությունը, թե այդ գումարները ճիշտ են ծախսվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։