կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում․ պարզաբանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում․ պարզաբանում

Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից։
 
«Այս պահին մասնագետները տեղում իրականացնում են անհրաժեշտ աշխատանքներ՝ խնդիրը հնարավորինս արագ վերացնելու և երթևեկությունը լիարժեք վերականգնելու համար։
 
Մինչ այդ մետրոպոլիտենը կանցնի մեկ գծանի երկկողմանի երթևեկության։
 
Հարգելի՛ ուղևորներ, հայցում ենք Ձեր ըմբռնումն ու ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ մետրոպոլիտենի Գործարանային և Գարեգին Նժդեհ կայարաններում 10 րոպե սպասելուց հետո ուղևորներին իջեցրել էինք վագոններից։

  • Կիսվել: