չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը․ ԱՄՆ դեսպանատուն

Հորդորում ենք հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը․ ԱՄՆ դեսպանատուն

Մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ, ըստ որի՝ Հայաստանում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Tert.am-ին պարզաբանում է տվել։

Հարցին՝ ո՞րն է ԱՄՆ դեսպանատան դիրքորոշումն այս հարցով, և ի՞նչ տեղեկություն ունեն թեմայի առնչությամբ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից պատասխանել են. «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։  

ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»։  

  • Կիսվել: