կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Հորդառատ անձրև է սպասվում որոշ մարզերում

Հորդառատ անձրև է սպասվում որոշ մարզերում

Երևանում մայիսի 4-6-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում մայիսի 4-ի գիշերը, 7-8-ին՝ առանձին շրջաններում, 4-ի ցերեկը, 5-6-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 5-6-ին՝ առանձին վայրերում՝ հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

  • Կիսվել: