Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի շիաշխատանքներն ընթացքի մեջ են. Ավանեսյան
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հիմնանորոգվող կենտրոնն ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ պայմաններով, 24/7 ռեժիմով և նոր ծավալով ծառայություններ կմատուցի պացիենտներին:
Հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունները կմատուցվեն նոր պայմաններում, նոր որակով՛՛,-նշել է նա: