կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Հիմնանորոգվել են Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ամբողջ տարածքը, տանիքն ու բակը

Հիմնանորոգվել են Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ամբողջ տարածքը, տանիքն ու բակը

Հիմնանորոգվել է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ամբողջ տարածքը, տանիքն ու բակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը: 
 
«Աշխատանքներն իրականացվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ ՀՀ Կառավարություն-համայնք 30% - 70% համաֆինանսավորմամբ։
 
Ամբողջովին փոխվել է պոլիկլինիկայի բակը, ցանկապատվել, ասֆալտապատվել և կանաչապատվել է ամբողջ տարածքը, կառուցվել են աստիճանավանդակներ, ավտոկայանատեղի, շտապօգնության մեքենայի շվաքարան:
 
Ծրագրի արժեքը 43․560.000 ՀՀ դրամ է:
 
Պոլիկլինիկայում շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռ անցյալ տարի: Կրկին Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում բուժհաստատության առաջին հարկում կառուցվել է թվային հետազոտության սենյակ, կապիտալ վերանորոգվել են շենքի սանհանգույցները»,-գրել է նա:

  • Կիսվել: