ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հիմա ուզում են՝ հարկ տամ, որ Նիկոլը թռնի Դուբայ. Ակցիայի մասնակից

Հիմա ուզում են՝ հարկ տամ, որ Նիկոլը թռնի Դուբայ. Ակցիայի մասնակից

2018 թվին Նիկոլին բերիք, որ ժողովրդի գլխին է՞ս օյինը բերի. Էս ի՞նչ վիճակ ա։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւան-Մարտունի ճանապարհը փակած բնակիչներից մեկը:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երեւան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:

Մեկ ուրինլ է ասաց. «Ես 44-օրյա պատերազմին մասնակցած տղա եմ: Գնացել եմ պատերազմ՝ հալալ ախպորս հետ, վիրավորվել եմ, իմ գրպանից եմ դրել, բուժվել, բուժումս էլ կիսատ մնաց, որովհետև գումարս չհերիքեց։ Հիմա ես պետք ա գնամ Ռուսաստան,  աշխատեմ, բերեմ Նիկոլին հարկ տամ, որ Նիկոլը պետական սամալյոտով իր նաֆարի հետ թռնի Դուբայ, կամ չգիտեմ՝ ուր: Էսքան մարդ Ռուսաստանի շնորհիվ է ապրում»:

Նշենք, որ Հայաստանից ամենաշատը հենց Գեղարքունիքի մարզի, մասնավորապես, Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»:

Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:

  • Կիսվել: