ՀՀ-ում քոլեջ կամ ուսումնարան ընդունվող օտարերկրացիները կարող են առցանց դիմում ներկայացնել ԿԳՄՍՆ. նախագիծ
Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ քոլեջներ կամ ուսումնարաններ, պետք է ԿԳՄՍ նախարարություն առձեռն, իսկ դիմում- հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո առցանց համակարգում ներկայացնեն դիմում-հայտ: Առցանց համակարգում դիմումին կից անհրաժեշտ է ներբեռնել նաև փաստաթղթերը PDF ֆորմատով: Ըստ հիմնավորման՝ դիմում-հայտերի ընդունումն էլեկտրոնային եղանակով կազմակերպելն առավել կհեշտացնի դիմորդների ընդունելության գործընթացը:
Մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների և նախարարության կողմից սահմանած այլ որակավորումների համար անցկացվում է գիտելիքների և կարողությունների ստուգում:
Դիմորդների գիտելիքների և կարողությունների ստուգման և ընդունելության ժամկետները և պայմանները սահմանվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Օտարերկրյա դիմորդի դիմում-հայտը հաստատվում է ԿԳՄՍ նախարարության կողմից, որից հետո միայն ուսումնական հաստատությունը կարող է նրան հրամանագրել:
Ուսումնական հաստատությունն ապահովում է օտարերկրացու հետ կնքվող պայմանագրում ուսանողի բանկային հաշվեհամար ունենալու և ուսման վարձավճարն անկանխիկ եղանակով վճարելու պահանջը:
Մանրամասները՝ https://escs.am/am/news/29636