ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 89-ամյա պացիենտն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրված 89-ամյա պացիենտի մահվան դեպքի պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն էր և հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբը:
Միաժամանակ տեղեկացնում են, որ բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը։
Հիշեցնենք, այսօր «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում կորոնավիրուսից արձանագրվել է Հայաստանում 4-րդ մահվան դեպքը:


