շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ ճանապարհներին փետրվարի 1-ի գիշերը կլինի մերկասառույց, Արցախում սպասվում է ձնախառն անձրև

ՀՀ ճանապարհներին փետրվարի 1-ի գիշերը կլինի մերկասառույց, Արցախում սպասվում է ձնախառն անձրև

Երևանում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին կտեղա  թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի և 4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:

Մարզերում հունվարի 31-ի ցերեկը, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ կտեղա  ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը կդիտվի  առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ:

Փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Արցախում հունվարի 31-ին  սպասվում է ձնախառն անձրև, փոտրվարի 1-ին ՝ առանց տեղումների եղանակ:

  • Կիսվել: