շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջեւ 2001թ. ստորագրված նամակ-համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, համակարգչային համակարգերով եւ ծրագրային ապահովումներով:

Ձեռք բերված սարքավորումները հնարավորություն կտան այսուհետ ոչ միայն լաբորատորիայում, այլեւ դեպքերի վայրերում համապատասխան քննչական գործողությունների իրականացման ընթացքում, տեղում, առանց համակարգչային համակարգի առգրավման, առանց տեղեկատվության փոփոխման եւ կորստյան վտանգի, պատճենահանել համակարգչային հիշողության ցանկացած կրիչում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ, տեսագրիչ սարքեր եւ այլն)  առկա ամբողջական տեղեկատվությունը:

Ձեռք են բերվել նաեւ տարբեր տեսակի գերժամանակակից ծրագրային ապահովումներ՝ նախատեսված բոլոր տեսակի համակարգիչների, բջջային հեռախոսների, տեսագրիչ սարքերի հիշողության կրիչների փորձագիտական հետազոտության, նրանցում առկա տեղեկատվության զննության, հավաքագրման, վերականգնման համար:

Քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիայի գործունեության բարելավումը եւ այն շարունակաբար նորագույն սարքավորումներով ու ծրագրային ապահովումներով համալրումը կնպաստի քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը, ապահովմանն ու հանցագործությունների բացահայտմանը, քաղաքացիներից եւ կազմակերպություններից առգրավված համակարգչային համակարգերը  սեփականատերերին կարճ ժամկետում վերադարձնելուն, ինչպես նաեւ՝ ՀՀ փորձագիտական հիմնարկներում համակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները տնտեսելուն:  

 

  • Կիսվել: