շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
ՀՀ Ոստիկանությունում պարգևատրումները կազմել են 8 մլրդ 817 մլն 400 հազար դրամ

ՀՀ Ոստիկանությունում պարգևատրումները կազմել են 8 մլրդ 817 մլն 400 հազար դրամ

AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ոստիկանություն` խնդրելով տրամադրել 2019 թվականի ընթացքում կառույցում տրամադրված պարգևավճարների չափը։

Այսպես, ՀՀ ոստիկանության ծառայողներին 2019թ. յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկվել և վճարվել է ամսական պարգևատրում՝ 7,9 մլրդ. դրամ ընդհանուր  գումարով:

Բացի այդ, ՀՀ ոստիկանության ծառայողները 2019թ. տարեվերջին պարգևատրվել են նաև աշխատանքի վարձատրության տարեկան ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին՝ 917,4 մլն. դրամ ընդհանուր գումարով։ Ընդհանուր առմամբ`  պարգևատրումները  կազմել են 8 մլրդ 817 մլն 400 հազար դրամ։

 

  • Կիսվել: