ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի և ՄՍՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր

ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի և ՄՍՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Ժնևում մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ երկրների ասամբլեայի 63-րդ նստաշրջանին։

Հանդիպման ընթացքում ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի և ՄՍՀԿ-ի միջև ստորագրվել է մտավոր սեփականության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը միտված է ընդլայնելու երկկողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով հետագայում զարգացնել մտավոր սեփականության ազգային համակարգը։

  • Կիսվել: