երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ-մ ժամը 18:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ-մ ժամը 18:00-ի դրությամբ կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում, դեկտեմբերի 26-ի ժամը 18:00-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բեռնատար ավտոմեքենաների վարորդներին ՀՀ ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս կիրառել անվաշղթաներ:

Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղում է ձյուն:

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

 Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ավտոճանապարհը:

  • Կիսվել: