հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
ՀՀ բնակելի տների մեծ մասը կառուցվել է  առանց  նախագծի. այդ պրակտիկ հարցն ինձ նաև հայեցակարգային մոտեցումների է բերում. Փաշինյան

ՀՀ բնակելի տների մեծ մասը կառուցվել է առանց նախագծի. այդ պրակտիկ հարցն ինձ նաև հայեցակարգային մոտեցումների է բերում. Փաշինյան

«Հարցով շատ ակտիվ զբաղվում է Կադաստրի կոմիտեն, հողմասերի պարագծերի ճշգրտությունը մեծ խնդիր է,  նաև ինքնակամ շինությունների խնդիրն է մեծ խնդիր, այդ պրակտիկ հարցը ինձ նաև հայեցակարգային մոտեցումների է բերում»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադաձավ Վայոց ձորի մարզում բնակելի տների կարգավիճակի խնդրին:

«ՀՀ բնակելի տների մեծ մասը կառուցվել է  առանց  նախագծի, իրական Հայաստանի գաղափարախոսության նրբություններից մեկն այն է, որ ոնց որ թե մենք երկիրը, ինչպես մեր երկրի տների մեծ մասը կառուցել ենք առանց նախագծի  և ժամանակ է, որ ունենանք նախագիծ և երկրի  կառուցումը և շինարարությունը իրականացնենք համաձայն  ընթացակարգերով անցած և համաձայնեցված նախագծի»,- ասաց նա: 

  • Կիսվել: