ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՀՀ ԱՆ և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի շրջանակում Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ

ՀՀ ԱՆ և «Կերոն» զարգացման հիմնադրամի միջև ստորագրված հուշագրի շրջանակում Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» ծրագրով Հայաստան կհրավիրվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ երկարաժամկետ բնակվելու, առողջապահության ոլորտում աշխատելու և իրենց փորձով համակարգի զարգացմանը նպաստելու նպատակով։
 
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ միաժամանակ նախատեսվում է նախարարության և հիմնադրամի համագործակցությամբ մշակել և իրականացնել նոր ծրագրեր՝ ուղղված ոլորտի շարունակական զարգացմանը։

  • Կիսվել: