հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհրդի առցանց նիստին

ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհրդի առցանց նիստին

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը և ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների՝ տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական 34-րդ խորհրդի նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով։

Մասնակիցները քննարկել են՝ միջպետական խորհրդի նախագահության, 2021-2022թթ․-ին համագործակցության բարելավմանն ուղղված միջոցառումների, տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանն ուղղված գործունեության արդիականացմանը, 2023 թվականին խորհրդի հիմնական գործունեության պլանի նախագծի վերաբերյալ մի շարք հարցերի։

Նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել ԱՊՀ գործադիր կոմիտեի ջանքերն ու ներդրումը բազմակողմ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել աղետների հետևանքների վերացման հարցերում սերտ և ընդլայնված համագործակցության համար։

«Մեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցության զարգացումը բարդ և պատասխանատու աշխատանքում կդառնա համատեղ ձեռքբերումների գրավականը։ Հույս ունեմ, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման տեմպերը մոտ ապագայում դուրս կգան իրական հագեցվածության նոր մակարդակի։ Նիստի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթում եմ բեղումնավոր աշխատանք, կառուցողական երկխոսություն և արդյունավետ փոխգործակցություն»,-նշել է Արտյուշ Գրիգորյանը։

ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից առաջարկվել է 35-րդ հոբելյանական նիստն անցկացնել Հայաստանում։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներում քննարկել այդ առաջարկը։

  • Կիսվել: