երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդես է եկել ուղերձով

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդես է եկել ուղերձով

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ ուղերձ է հղել:

«ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար այս բարդ և օրհասական պահին՝ ելնելով բացառապես Հայրենիքին ծառայելու և այն հզորացնելու մղումից։ Իհարկե, տասնյակ անգամ հեշտ է այս ծանրագույն բեռը թոթափել ուսերից, սակայն, եթե յուրաքանչյուրն առաջնորդվի պատասխանատվությունից խուսափելու սկզբունքով, ապա բոլորիս սիրելի Հայրենիքն ի վերջո կհայտնվի կործանման եզրին։

Լինելով սպա, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել բանակաշինության ակունքներում, ինձ վստահված պաշտոններում արել եմ առավելագույնը՝ հզորացնելու և զարգացնելու մեր զինված ուժերը։ Երբեք չեմ հարել որևէ քաղաքական ուժի և չեմ առաջնորդվել քաղաքական շահերով։ Այժմ էլ Հայրենիքի շահն ինձ համար բացարձակ արժեք է։ Կոչ եմ անում հայ ժողովրդին համախմբվել՝ անկախ քաղաքական կողմնորոշումից, և չնսեմացնել բազում արժանավոր մարդկանց վաստակը»,- ասված է ԱԻ նախարարի ուղերձում։

 

  • Կիսվել: