Հղիների աջակցության ծրագիրը կիսահղի է. Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում հղիներին տրամադրվող աջակցությանը։
«Հղիների մասով աջակցության ծրագիրը կիսահղի է։ Այստեղ ակնհայտ անհամաչափություն կա: Օրինակ, հղի ուսուցչուհին, որը 27 հազար դրամ աշխատավարձ է ստանում, չի համարվում շահառու, բայց իր հարևանը, որի ամուսինը պայմանագրային զինծառայող է, ստանում է 170 հազար դրամ աշխատավարձ, նրա կինը շահառու է»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ հղի կանանց թիվն այդքան էլ մեծ չէ, ուստի այս հարցում տարբերակված մոտեցում չպետք է լինի։
Նշենք, որ հակաճգնամային 7-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն է հատկացվում այն հղի կանանց, որոնք աշխատանք, իսկ նրանց ամուսինները աշխատանքից ազատվել են մարտի 13-30-ին:


