ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հերթագրման նոր համակարգ․ վերագործարկվել է roadpolice.am կայքը

Հերթագրման նոր համակարգ․ վերագործարկվել է roadpolice.am կայքը

Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-քննական ծառայությունների համակարգը ենթարկվել է փոփոխությունների։

Ներդրված հիբրիդային նոր համակարգը թույլ կտա սպասարկվել թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով, թե՛ նախապես՝ օր ու ժամ ամրագրելով։ Նշենք նաև, որ այսօրվանից վերագործարկվել է roadpolice.am կայքը։

Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել հերթագրում վարորդական վկայականի որակավորման քննությունների և տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունների մասով ինչպես EarlyOne մոբայլ հավելվածի, այնպես էլ կայքի միջոցով։

Համակարգը նոր է՝ փորձարարական գործարկման փուլում, և հետևողականորեն կատարելագործվելու է։ Ցանկացած խնդրի դեպքում կարող եք տեղեկացնել՝ զանգահարելով 060 838302 հեռախոսահամարով։

 

  • Կիսվել: