հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին

Հենրիխ Մխիթարյանը Երևանում ներկա է գտնվել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողի հարսանիքին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն օրերս Երևանում մասնակցել է Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանի և նրա ընտրյալի՝ Լիլիթի հարսանեկան արարողությանը:

​Երևանյան խնջույքը համախմբել է հայկական ֆուտբոլային աշխարհի բազմաթիվ հայտնի դեմքերի, որոնց թվում էր նաև Մխիթարյանը: Միջոցառումից ուշագրավ տեսանյութ է հրապարակել Երևանի «Փյունիկի» ռուս պաշտպան Միխայիլ Կովալենկոն՝ իր տիկտոկյան էջում: Կադրերում երևում է, թե ինչպես են ֆուտբոլիստները ջերմ զրույցի բռնվում ռեստորանում. Մխիթարյանը հետաքրքրվում է, թե ինչպես է Կովալենկոն իրեն զգում Հայաստանում և հաջողություն է մաղթում նրան:

​Նշենք, որ Արտյոմ Սիմոնյանն իր կարիերայի ընթացքում պաշտպանել է հայկական և ռուսական մի շարք ակումբների գույները, իսկ ներկայումս հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող Վոլգոգրադի «Ռոտորի» կազմում:

  • Կիսվել: