«Հազիվ էի շնչում, հիմա նորից քայլել եմ սովորում». ինչ է պատմում կորոնավիրուսը հաղթահարած երիտասարդը (տեսանյութ)
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 32-ամյա Վիլեն Խաչատրյանը հրաշքով է փրկվել, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրա հոր կյանքը, գրում է Azatutyun.am-ը։
Մասնագիտությամբ ինժեներ Վիլեն Խաչատրյանն այս փորձությունից հետո Շվեդիա վերադառնալ չի պատրաստվում։ Ասում է՝ ուժերը կհավաքի ու հայրենիքում աշխատանք կփնտրի։


