ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարզվել է կործանված ինքնաթիռի զոհերի ինքնությունը. նրանք ՌԴ քաղաքացիներ են

Պարզվել է կործանված ինքնաթիռի զոհերի ինքնությունը. նրանք ՌԴ քաղաքացիներ են

Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ՝ Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ 
 
Տեղում հայտնաբերվել էր 2 այրված դի։
 

  • Կիսվել: