ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայտնի չէ՝ ռումբերի մասին ահազանգերը որ երկրից են արվում, եւ ահազանգողներն օտարերկրացիներ են, թե՝ ոչ․ ԱԻՆ խոսնակ

Հայտնի չէ՝ ռումբերի մասին ահազանգերը որ երկրից են արվում, եւ ահազանգողներն օտարերկրացիներ են, թե՝ ոչ․ ԱԻՆ խոսնակ

Մետրոպոլիտենում եւ այլ հասարակական վայրերում ռումբերի կեղծ ահազանգերի մասին տեղեկությունները ստացվում են հիմնականում էլեկտրոնային նամակների միջոցով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ի՞նչ եղանակով և ո՞ր երկրից են նրանք ստանում Հայաստանի տարբեր, այդ թվում՝ ռազմավարական նշանակության օբյեկտներում պայթուցիկ սարքերի «առկայության» մասին տեղեկությունները։

«Մեծամասամբ տեղեկատվությունը փոխանցվում է էլեկտրոնային նամակների միջոցով։ Վերջին շրջանում հիմնականում ուղարկում էին քաղաքապետարանի էլեկտրոնային հասցեին։ Այսօրվա նամակը փոխանցվել է ԱԻՆ քարտուղարությանը, այս անգամ մեզ է ուղղված եղել»,- ի պատասխան՝ ասաց ԱԻՆ խոսնակը։

Նրան խնդրեցին նաև հստակեցնել՝ ո՞ր երկրից են ուղարկվում այդ նամակները։

«Էլեկտրոնային տարբերակով են հիմնականում ուղարկում, և ես չունեմ տեղեկատվություն, թե դա որ երկրից է արվել, օտարերկրացիներ են, թե հայեր։ Այդ առումով ես տեղեկատվություն չունեմ»,- ասաց Հայկ Կոստանյանը։

  • Կիսվել: