հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Հայտնաբերել են գազանների կողմից հոշոտված վիճակում

Հայտնաբերել են գազանների կողմից հոշոտված վիճակում

Ոստիկանության Կապանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1977 թ. ծնված Վրեժ Դավթյանը: Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Սյունիքի մարզի Գյումարան գյուղի հարակից Հոռի գյոլ կոչվող տարածքում հայտնաբերվել են մարդու կմախքի հատվածներ՝ ակնհայտ գազանների կողմից հոշոտված վիճակում: Նույն վայրում հայտնաբերվել է նաև հագուստ, որը Վրեժ Դավթյանի անհետ կորելու օրը եղել էր նրա հագին:
Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: